Եգիպտոսում ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների հետեւանքով տուժածների թիվը հասել է 237-ի


Եգիպտոսում ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների հետեւանքով տուժածների թիվը հասել է 237-ի

  • 06-03-2013 12:03:13   | Եգիպտոս  |  Միջազգային

 

Եգիպտոսի Պորտ Սայիդ եւ Կահիրե քաղաքներում մարտի 5-ին ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների հետեւանքով տուժածների թիվը հասել է 237-ի: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը` հաստատելով, որ մահվան դեպքեր չեն գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախարարության մամուլի քարտուղար Յահյա Մուսան մասնավորապես նշել է, որ 227 վիրավոր գրանցվել է Պորտ Սայիդում, 10-ը` Կահիրեում: Պորտ Սայիդ քաղաքի «Մուսուլման եղբայրներ» կուսակցության ներկայացուցիչ Մուհամմադ Զիքրայան նշել է, որ կուսակցությունը շարունակում է համագործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ եւ հաստատել է, որ ճգնաժամը շուտով կվարտվիի:
 
Պորտ Սայիդ քաղաքում բախումները սկսվել են նախորդ շաբաթվանից, ընդհանուր առմամբ վիրավորների թիվը կազմել է շուրջ յոթ հարյուր:
 
Եգիպտոսի Պորտ Սայիդ քաղաքում իրավիճակը բավական լարված է 2013թ-ի հունվարից: Պատճառը դատարանի կողմից մահապատժի դատապարտելու դատավճիռն է 39 անձանց նկատմամբ: Նրանք մեղադրվում են 2012թ-ի փետրվարին Պորտ Սայիդում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ անկարգություններ կազմակերպելու մեջ: Այժմ Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել մեղադրյալներին տեղափոխել մեկ այլ բանտ, ինչն էլ պատճառ է հանդիսացել բախումների վերսկսմանը:
 
Նոյյան տապան  -   Միջազգային