Օբաման Չավեսի մահը «ծանր պահ» Է համարել Վենեսուելայի համար


Օբաման Չավեսի մահը «ծանր պահ» Է համարել Վենեսուելայի համար

  • 06-03-2013 12:08:39   | ԱՄՆ  |  Միջազգային

 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հույս Է հայտնել, որ Վենեսուելայի նոր իշխանությունների հետ կզարգանան «կառուցողական հարաբերությունները»: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին, Օբամայի համապատասխան հայտարարությունը, արվել Է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվանից անմիջապես հետո:
 
Օբաման Չավեսի մահը «ծանր պահ» Է համարել Վենեսուելայի համար եւ նշել Է, որ ԱՄՆ-ը վերահաստատում Է իր աջակցությունը երկրի ժողովրդին: Օբաման նաեւ հայտարարել Է, որ այն ժամանակ, երբ Վենեսուելան «նոր գլուխ Է սկսում իր պատմության մեջ», ԱՄՆ-ը հավատարիմ Է մնում ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հարգման սկզբունքների առաջշարժման քաղաքականությանը:
 
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը քաղցկեղից մահացել է Վենեսուելայի ժամանակով մարտի 5-ին ժամը 16:25-ին (Երեւանի ժամանակով՝ մարտի 6-ին ժամը 00:55-ին): Այդ մասին երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է ազգին հղած հեռուստաուղերձում:
 
Նոյյան տապան  -   Միջազգային