Եգիպտոսի նախագահը կդիմի «կոշտ միջոցների»


Եգիպտոսի նախագահը կդիմի «կոշտ միջոցների»

  • 25-03-2013 12:07:28   | Եգիպտոս  |  Միջազգային

Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսին հայտարարել է, թե պատրաստ է դիմել «կոշտ միջոցների` ազգի պաշտպանության համար»:

Մուրսին նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ Եգիպտոսի մի քանի բնակավայրերում կրկին արյունալի բախումներ են գրանցվել իշխող «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական կուսակցության կողմնակիցների եւ նրանց ընդդիմադիրների միջեւ:
 
«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Եգիպտոսի ընդդիմությունը մտահոգություն է հնչեցրել, որ իշխանությունները նպատակ ունեն ճնշումներ բանեցնել ընդդիմախոսների նկատմամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային