Այսօր Մամուլի համաշխարհային օրն է, որը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ` 1993 թվականին։ Մամուլի ազատության այս տարվա կարգախոսն է` «Ապահովել արտահայտվելու ազատությունը բոլոր տեսակի լրատվամիջոցներում»: Մամուլի ազատության հարցում դյուրին չէ լրագրողի անվտանգության երաշխավորումը: Հարկ է նշել, որ լրագրողների նկատմամբ բռնություների և սպանությունների թիվը աճել է, իսկ հանցագործությունները կատարողների անպատժելիության ընդհանուր ցուցանիշը շատ բարձ է։
Հայաստանում չկա ազատ մամուլ, հայաստանյան մամուլն ավելի հավասարակշռված է լուսաբանում խորհրդարանական ընտրությունները, ընդդիմադիր ուժերը լայնորեն կիրառում են առցանց մամուլը, նվազել են զրպարտության վերաբերյալ բողոքները լրագրողների դեմ նշվում է Freedom House-ի մայիսի 1-յան տարեկան զեկույցոււմ: