Քաղավիացիայի թռիչքները մի քանի օր չեն գործի Իսրայելում


Քաղավիացիայի թռիչքները մի քանի օր չեն գործի Իսրայելում

  • 06-05-2013 09:44:24   | Իսրայել  |  Միջազգային

 

Մայիսի 6-ից Իսրայելի հյուսիսում օդային տարածքը փակվել է քաղավիացիայի թռիչքների համար: Իսրայելի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը ITAR-TASS-ին հայտնել է, որ արգելքը կպահպանվի մի քանի օր։  Միջադեպի կոնկրետ պատճառը չեն նշում, սակայն տեղի դիտորդները այն կապում են Իսրայելի օդուժի՝ Սիրիայի տարածքին հասցրած հարվածների հետ: Ավելի վաղ զինվորականները Հայֆա և Ցֆատ քաղաքների շրջանում տեղադրել են հակահրթիռային «Երկաթե գմբեթ» համակարգի 2 մարտկոցներ: Ի դեպ, դրանք այն քաղաքներն են, որոնք 2006թ.-ի պատերազմի ժամանակ ենթարկվեցին լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման հարվածներին:
Նոյյան տապան  -   Միջազգային