Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում կարկտահարության հետեւանքների վերացման վերաբերյալ


Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում կարկտահարության հետեւանքների վերացման վերաբերյալ

  • 05-06-2013 12:12:09   |   |  Տնտեսություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում կարկտահարության հետեւանքների վերացմանը: 
 
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել Ասկերանի եւ Մարտակերտի շրջվարչակազմերի ղեկավարները, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:
 
Նախագահ Սահակյանը դրական է գնահատել կարկտահարության հետեւանքների վերացման նպատակով տեղերում տարվող աշխատանքների ընթացքը` հավելելով, որ անհրաժեշտ է պահպանել առկա տեմպերը: Երկրի ղեկավարը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում ամփոփել հասցված վնասի չափը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բնական աղետից տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելու ուղղությամբ:
 
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն