Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն, Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Խետաֆեի» հետ կայացած հանդիպման ժամանակ դառնալով հեթ-տրիկի հեղինակ, իր գոլերի թիվն այս մրցաշրջանում հասցրել է 49-ի եւ ակումբային նոր ռեկորդ է սահմանել:
Պորտուգալացին այս ցուցանիշով առաջ է անցել մադրիդյան թիմի լեգենդ Ֆերենց Պուշկաշից, ով 1959/60 թվականներին աչքի է ընկել 47 անգամ: Հուգո Սանչեսը եւ Ալֆրեդո Դի Ստեֆանոն զբաղեցնում են 3-րդ տեղը 43-ական գնդակներով:
Հավելենք, որ Կրիշտիանուն այս մրցաշրջանում 36 անգամ աչքի է ընկել Լա Լիգայում, 6` Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում եւ 7` Copa Del Rey-ում ունեցած մրցելույթների ժամանակ: