Այսօր տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի հերոս Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի XII հուշամրցաշարի եզրափակիչ փուլը


Այսօր տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի հերոս Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի XII հուշամրցաշարի եզրափակիչ փուլը

  • 24-06-2013 10:09:44   | Հայաստան  |  Սպորտ

Երևանի հեծանվահրապարակում այսօր տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի XII հուշամրցաշարի եզրափակիչ փուլը: Մինչ այդ մարզիկները,մրցության կազմակերպիչներն ու հյուրերը այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Սամվել Գևորգյանի հիշատակին:
Վերջին մրցափուլի ավարտից հետո ամփոփվեցին հուշամրցաշարի արդյունքները։ Մեծահասակների պայքարում ընդհանուր արդյունքներով հաղթող ճանաչվեց Հովհաննես Հովհաննիսյանը, ում փոխանցիկ գավաթը փոխանցեց Սամվել Գևորգյանի որդին՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Վարշամ Դարբինյանը, երրորդը՝ Էդգար Մաթևոսյանը։ Հաղթող եռյակին շնորհավորեց և մեդալներ հանձնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Պատանիների մրցապայքարում հաղթող ճանաչվեց Սարիբեկ Ավետիսյանը, երկրորդ տեղում Հրայր Հովհաննիսյանն էր, երրորդում՝ Հակոբ Սահակյանը։
Մրցաշարի նախաձեռնողներն են ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, Դավթաշեն վարչական շրջանն ու ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիան։

 


 
 



 
 



 
 



 
 



 
 



 
 



Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play