Նախագահ Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում


Նախագահ Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում

  • 19-07-2013 13:34:29   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին հանդիպում է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ արտերկրում մշտական ներկայացուցչությունների պատասխանատու աշխատողների հետ:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է հանրապետության արտաքին քաղաքական օրակարգին, առկա խնդիրներին, կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը եւ այլ հիմնախնդիրների: 
Կարեւորելով ակտիվ ու նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը՝ Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն