Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է <<Երևանի մեծ մրցանակ>> հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի մասնակիցներին


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է <<Երևանի մեծ մրցանակ>> հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի մասնակիցներին

  • 20-09-2013 14:45:58   | Հայաստան  |  Սպորտ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի հեծանվահրապարակում կազմակերպված ՀՀ անկախության 22-րդ ամյակին և Խաղաղության միջազգային օրվան նվիրված <<Երևանի մեծ մրցանակ>> հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: 



Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող միջազգային մրցաշարն, ի դեպ, առաջին անգամ է կազմակերպվում Երևանում: 


Մրցաշարին մասնակից Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկների անզիջում պայքարն ավարտվել է Հայաստանի մասնակցի հաղթանակով:  


Լավագույն երեք տեղերը զբաղեցրած մրցանակակիրներին շնորհավորել, պարգևատրել և գավաթներ է հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 


Մրցաշարի շրջանակում <<Խաղաղության շարժում>> միջազգային կազմակերպության երևանյան ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով համերաշխության և խաղաղության շարժմանն աջակցելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհել է MasterPeace միջազգային շարժման Հայաստանի <<Պատվավոր անդամի>> կոչում:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիսավոր արարողության շրջանակում եզրափակիչ մրցավազքերին հաջորդել են նաև պարային խմբերի  ցուցադրական ելույթները: 

 

 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play