Ս.Օհանյան. Եղել է ժամանակահատված, երբ ԼՂՀ-ի դեմ կռվել են մոջահեդներից կազմված ստորաբաժանումներ


Ս.Օհանյան. Եղել է ժամանակահատված, երբ ԼՂՀ-ի դեմ կռվել են մոջահեդներից կազմված ստորաբաժանումներ

  • 10-05-2011 19:12:05   | Հայաստան  |  Քաղաքական
«Իրոք, եղել է ժամանակահատված, երբ մոջահեդներից կազմված ստորաբաժանումներ են եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, բայց, համապատասխան համաձայնությունների շրջանակներում, նրանք այնտեղից արագ դուրս են բերվել` նախօրոք կրելով մեծ կորուստներ ղարաբաղյան կողմի գործողությունների շնորհիվ»,-Ազգային ժողովի մայիսի 10-ի նիստում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ի պատասխան ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանի հարցի: Պատգամավորին, մասնավորապես, հետաքրքրում էր մամուլում հայտնված լուրի իսկությունը, թե Իրանի հոգեւոր առաջնորդներից մեկը վերջերս հայտարարել է, որ արցախյան պատերազմի ժամանակ Իրանն օգնել է Ադրբեջանին, մատակարարել զենք-զինամթերք, հրահանգիչներ, նաեւ Իրանի տարածքով մոջահեդներ են մտել Ադրբեջան եւ վերջինի կողմից մասնակցել պատերազմական գործողություններին:
Նոյյան տապան  -   Քաղաքական