Քրեական հետախուզության վերլուծությունների մասին գիտելիքների բարելավում


Քրեական հետախուզության վերլուծությունների մասին գիտելիքների բարելավում

  • 18-02-2014 11:33:27   | Հայաստան  |  Հասարակություն
 
2014թ. փետրվարի 17­ից սկսած Հայաստանի իրավապահ մարմինների և քրեական արդարադատության ոլորտի ընտրված մասնագետներ մասնակցում են հինգօրյա ինտենսիվ դասընթացների քրեական հետախուզության պարզ վերլուծության մասին, որը կազմակերպվում  է ԵՄ խորհրդատվական խմբի կողմից: Դասընթացը վարում է վերլուծական վերապատրաստման դասընթացների` միջազգային մակարդակում Allan Consultancy առաջատար ընկերության գործադիր տնօրեն Փիթեր Ալանը, ով նախկինում աշխատել է Քրեական հետախուզության ազգային ծառայությունում (ՄԹ)` որպես ավագ վերլուծաբան, և Եվրոպոլում: 
 
Հանցագործության վերլուծությունը լայնորեն չի կիրառվում Հայաստանում, սակայն սա մի գործիք է, որն օգտագործվում է իրավապահ մարմինների կողմից շատ տարբեր երկրներում, ինչպես նաև այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են Եվրոպոլը և Ինտերպոլը: ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների հարցերի խորհրդատու Սթիվեն Բրաունն ասել է. «Վերլուծությունը կարևոր գործիք է հանցավորության դեմ պայքարի գործիքակազմում: Այն ոչ միայն օգնում է կայացնել օբյեկտիվ որոշումներ և արդյունավետորեն կառավարել ռեսուրսները, այլ նաև հանդիսանում է տեղեկատվական հենքով ոստիկանական գործելակերպի կարևոր բաղադրիչ, որն ընդունվել է ԵՄ­ի Հաագայի ծրագրի շրջանակներում 2004 թվականին:»
 
Վերլուծությունը ավելացնում է տվյալներին և տեղեկատվության գործառնական և ռազմավարական արժեքը` նախանշելով հանցագործությունների մոդելները և բացահայտելով կապերը հանցավոր վարքի միջև, ինչի արդյունքում հնարավոր է լինում կայացնել խելացի ընտրություն հանցագործությունը վերլուծելիս և ոստիկանության ռեսուրսներն օգտագործելիս: Այս դասընթացը առաջին քայլն է Հայաստանի իրավապահ ոլորտի մասնագետների կայուն կարողությունները զարգացնելու գործընթացում: Ավելի ուշ դրան կհաջորդի վերլուծությունների դասավանդողների վերապատրաստման նախաձեռնությունը: 
 
Այս դասընթացը հավատարմագրված է Քրեական հետախուզության վերլուծությունների միջազգային ասոցիացիայի կողմցի (IALEIA) և հանդիսանում է IALEIA­ի մասնագիտական հավատարմագրման ծրագրի առաջին մակարդակ, հայտնում են Training Course ընկերությունից:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել` 
Իննա Գալոյան
Հաղորդակցման գծով պատասխանատու
Հայաստանում ԵՄ խորհրդատվական խումբ
Հեռ:         +374 (0) 10 540 459 (156)
                  +374 (0) 91 509223, 093 401016
Է.փոստ: igaloyan@euadvisorygroup.eu 
 
ԵՄ խորհրդատվական խումբը ստեղծվել է 2009թ. ապրիլին` աջակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկված քաղաքական և տնտեսական բարեփոխումների իրականացմանը: Համաձայն Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի, ԵՄ խորհրդատվական խումբը բարձր մակարդակի և հատուկ մշակված խորհրդատվություն է տրամադրում  մարդու իրավունքների, հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների և ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: Տեղեկությունների համար այցելեք` www.euadvisorygroup.eu ինտերնետային կայք:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play