Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնությանը կմասնակցեն 187 մարզիկներ


Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնությանը կմասնակցեն 187 մարզիկներ

  • 17-03-2014 12:21:35   | Հայաստան  |  Սպորտ

«Դինամո» մարզադահլիճը վերջին շրջանում վերածվել է բռնցքամարտի մի յուրօրինակ մրցահարթակի: Դեռևս փետրվարի 25-ից այստեղ իրենց ուժերն են փորձում տարբեր տարիքային խմբի մեր ուժեղագույն բռնցքամարտիկները:Մեծահասակներից ու երիտասարդներից հետո այս օրերին ռինգը տրամադրվել է պատանիներին: Ի տարբերություն մյուս տարիքային խմբերի՝  այստեղ մարզիկներն անհամեմատ շատ են  : Առաջնությանը մասնակցում են  Հայաստանի 7 մարզերի և Երևանի 15 մարզական հաստատությունների 187 մարզիկներ: Հայաստանի պատանեկան առաջնությունում մեդալներ կխաղարկվեն 13 քաշային կարգերում՝ 46կգ, 48կգ 50 կգ, 52կգ, 54կգ, 57 կգ, 60 կգ, 63 կգ, 66 կգ, 70կգ, 75կգ, 80 կգ, +80կգ  : 
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի  մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատանիների Հայաստանի առաջնությունում մարտի 17-ին կկայանան 1/8 եզրափակիչ մենամարտերը, իսկ եզրափակիչները կկայանան մարտի 21-ին: 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ