Orange-ն այսուհետ կաջակցի Գյումրու ֆուտբոլային դպրոցի սաներին
10-04-2014 16:11:00 | Շիրակի մարզ | Բարեգործություն
Այսօր Orange-ը հայտարարեց Շիրակ ֆուտբոլային ակումբի հետ իր համագործակցության մեկնարկը: Համագործակցության շրջանակներում Orange-ը սատարելու է Շիրակ ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցի 400 սաներին` տրամադրելով խաղային համազգեստներ: Շիրակ ֆուտբոլային ակումբը Հայաստանի 5 տարիքային առաջնություններում ներկայացնում են տարբեր տարիքային 7 թիմերի անդամ 175 երեխաներ՝ վերջիններիս Orange-ը տրամադրելու է խաղային, մարզումային և ներկայացուցչական նոր համազգեստներ, մարզումային ժիլետներ, ինչպես նաև պրոֆեսիոնալ խաղակոշիկներ:
«Orange-ը մեծապես կարևորում է աջակցությունը երեխաներին: Այսօր ուրախ ենք Շիրակ ֆուտբոլային ակումբի հետ մեկնարկել այս համագործակցությունը, քանի որ այն հնարավորություն կտա թեթևացնել Գյումրիի ընտանիքների ֆինանսական բեռն ու ֆուտբոլը գյումրեցիների համար դարձնել առավել հասանելի: Հավատացած ենք, որ այս համագործակցությունը նաև կնպաստի յուրաքանչյուր գյումրեցու հպարտությունը հանդիսացող Շիրակ ֆուտբոլային ակումբի երկարաժամկետ հաջողությանը, քանի որ Գյումրիի ֆուտբոլային դպրոցի ամենատաղանդավոր սաները Շիրակ ֆուտբոլային ակումբի ապագա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներն են,» - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
« Orange-ի հետ մեր համագործակցութունը մեծ աջակցություն կլինի սպորտային ավանդույթներով հարուստ Գյումրիում ֆուտբոլի զարգացման համար: Orange-ի այս քայլը գնահատելի է, որովհետև Շիրակի մարզը և մասնավորապես Գյումրին սոցիալական առումով ամենախոցելին են Հայաստանում: Կարծում եմ` այն մեծ ոգևորություն կառաջացնի «Շիրակի» մարզադպրոցի մանկապատանեկան տարիքային խմբի սաների և ընդհանուր առմամբ` ակումբի շրջանում: Հուսով եմ` այս ձեռնարկը սկիզբ կդառնա Orange-ի հետ «Շիրակի» համագործակցության հետագա զարգացմանը» - նշեց Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը: