ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մեղադրել է Ռուսաստանին՝ ակնհայտ ստելու մեջ


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մեղադրել է Ռուսաստանին՝ ակնհայտ ստելու մեջ

  • 25-02-2015 11:53:38   | ԱՄՆ  |  Միջազգային

ԱՄՆ - Պետքարտուղար Ջոն Քերրին ելույթ է ունենում Սենատի ենթահանձնաժողովում, Վաշինգտոն, 24-ը փետրվարի, 2015թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի մասին ակնհայտ ստելու մեջ։

«Ռուսաստանում համառորեն խեղաթյուրում են իրականությունը, բազմաթիվ դեպքերում իմ երեսին ստում են իրենց գործողությունների մասին», - ասել է Քերրին Սենատի միջազգային հարցերի հանձնաժողովում։

Ռուսաստանի իշխանությունները մշտապես հերքում են, որ ուկրաինական հակամարտությանը մասնակցում է իրենց կանոնավոր բանակը, սակայն չեն բացառում ռուս կամավորների ներգրավվածությունը։ Պաշտոնական Մոսկվան նաև ժխտում է, թե անջատողականներին զենք է մատակարարում: Արևմտյան երկրները, մինչդեռ, համարում են, որ այս հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Ազատություն» ՌԿ

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Միջազգային