«Վրաստանի Կառավարությունը դեռևս մտադիր չէ իր քաղաքացիներին կոչ անել խուսափել Թուրքիա ուղևորվելուց», -հուլիսի 30-ին հայտնել է Խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Անի Միտորաձեն: «Տվյալ պահին նման անհրաժեշտություն չկա: Մինչդեռ: Ուզում եմ ընդգծել, որ մեզ համար թանկ է մեր քաղաքացիների կյանքը: Այդ պատճառով, եթե մենք տեսնենք, որ բախումը խորանում է և վտանգավոր բնույթ է կրում, ապա մեր Կառավարությունը համապատասխան վարք կդրսևորի»: Հիշեցնենք, որ թուրք զինվորները շարունակում են ավիա-ռմբակոծում իրականացնել երկրի քրդաբնակ շրջանների վրա: Իրենց հերթին քուրդ քաղաքական կուսակցություններն արդեն հայտարարել են, որ քուրդ ժողովուրդը թուրքական պետության հետ պատերազմական իրավիճակում է գտնվում և պատրաստվում է ձեռնարկել համապատասխան քայլեր:
Վրաստանն աջակցել է Եվրամիության` Ռուսաստանի դեմ սանկցիաների կիրառման երկարաձգմանը: Այդ մասին խոսվում է Եվրոհաձնաժողովի «Ղրիմի և Սևաստոպոլի շուրջ տեղի ունեցող իրավիճակի պատճառով սահմանափակող քայլերին միանալու մասին» հռչակագիրը: Չորեքշաբթի` հուլիսի 29-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի հանդեպ Եվրամիության` տնտեսական սանկցիաների երկարաձգմանը միացել է ևս 7 երկիր` Մոնտենեգրոն, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտեյնշտեյնը, Նորվեգիան, Ուկրաինան և Վրաստանը: «Թեկնածու երկրներ Մոնտենեգրոն և Ալբանիան, ինչպես նաև Ազատ Առևտրի Եվրոպական Ասոցիացիայի անդամներ Իսլանդիան, Լիխտեյնշտեյնը և Նորվեգիան, Եվրոպական Տնտեսական գոտու անդամները, ինչպես նաև Ուկրաինան և Վրաստանը միանում են այդ հայտարարությանը», -ասվում է Եվրամիության պաշտոնական հայտարարությունում: «Իրականում ոչ մի նոր բան տեղի չի ունեցել: Դեռևս 2014թ. Եվրամիությունը որոշում է ընդունել սանկցիաներ կիրառել Ռուսաստանի դեմ Ղրիմում և Արևելյան Ուկրաինայում նրա գործողությունների համար: Այդ օրերին մենք միացել ենք հակառուսական սանկցիաներին: 2015թ. հունիսի 19-ին Եվրամիությունը երկարացրել է սանկցիաների ժամկետը»: Համապատասխանաբար, Վրաստանը ևս միացել է սանկցիաների երկարաձգմանը: Եվրամիությունը Վրաստանի դեմ կիրառել է 12 տեսակ սանկցիա: Վրաստանը միացել է ընդամենը 1 տեսակի սանկցիային: Այնպես որ, ոչինչ նոր տեղի չի ունենում», -հուլիսի 30-ին հայտարարել է Վրաստանի Արտաքին Գործերի առաջին փոխնախարար Դավիթ Դոնդուան:
«Անցյալ տարին շատ ծանր տարի էր: Տարածաշրջանի բոլոր երկրները փորձում էին իրենց սեփական ընտրությունը կատարել: Տարածաշրջանի բոլոր պետությունները փորձում էին ելք գտնել ճգնաժամից, փորձում էին ինքնահաստատվել: Իրավիճակը Ուկրաինայում լավատեսություն չի ներշնչում: Մենք բոլորս նորից ընտրության առջև ենք կանգնում… Յուրաքանչյուր երկիր, և ոչ միայն մեր տարածաշրջանում, պետք է որոշի, թե ինչ անել հետո: Դա վերաբերում է ոչ միայն Թբիլիսիին, Կիևին, Բաքվին և Երևանին: Եվրոպան, ԱՄՆ-ն ևս պետք է ուղի ընտրեն, որին պետք է հետևեն: Մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ տարբեր են: Եվրամիությունն արդեն ընդունել է իր քաղաքական որոշումը Վրաստանի հետ հարաբերություններում: ՆԱՏՕ-ն դեռևս նման քայլ չի կատարել: Մենք արդեն իրականացրել ենք բոլոր տեխնիկական պահանջները և հիմա սպասում ենք մեր երկրին ՄԱՊ շնորհելու որոշմանը և ՆԱՏՕ-ին ապագա անդամակցության երաշխիքին: Մենք սպասում ենք նրան, ինչը մեզ խոստացել է ՆԱՏՕ-ն 2008թ.-ին Բուխարեստի գագաթաժողովի ընթացքում: Մենք չգիտենք, թե երբ կընդունվի քաղաքական որոշումը… Գուցե 10 տարի անց, գուցե 1 տարի անց, իսկ գուցեև վաղը… Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր պահի, որպեսզի հնարավորությունը բաց չթողնենք: Բայց իրականում մենք այսօր հասել ենք այն փուլին, երբ այլևս չենք կարող սպասողի դերում լինել: Մեզ պատասխան է պետք: Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց ՆԱՏՕ-ի թույլ կողմերը: Եթե ՆԱՏՕ-ն Վրաստանին ՄԱՊ շնորհի, ապա դրանով իսկ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ կդառնա: Մենք ՆԱՏՕ-ին ավելի շատ ենք պետք, քան նա մեզ: Եթե Վրաստանը ՄԱՊ չստանա, դա մեր երկրի համար վերջը չի լինի, բայց դա կլինի ողբերգություն», -շվեյցարական թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
Վրաստանի Ազգային Վիճակագրական Գործակալության տարածած տվյալների համաձայն` «2015թ. հունիսին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ երկրի ՀՆԱ-ի աճի արագությունը կազմել է 3.1%: 2015թ. երկրորդ եռամսյակում Վրաստանի ՀՆԱ-ի աճի իրական արագությունը կազմել է 2.1%, իսկ տարվա սկզբից` 2.6%»:
Վրաստանի Ազգային Բանկը հաստատել է լարիի փոխարժեքային կուրսը արտասահմանյան արժույթների հանդեպ հուլիսի 31-ի համար: Վաղը 1 դոլարը կարժենա 2.2792 լարի, իսկ 1 եվրոն 2.4987 լարի: Դորալի հանդեպ լարին շարունակում է արժեզրկվել:
Հուլիսի 30-ին վրացական «Georgian Airways» ավիաընկերությունը հայտարարել է, որ Թբիլիսիից Երևան չվերթների քանակությունը 2015թ. օգոստոսի 1-ից կշատանա: «Երևանի ուղղությամբ Թբիլիսիից տեղի կունենա շաբաթական 8 չվերթ, ներկայիս 4-ի փոխարեն», -ասված է ավիաընկերության հայտարարությունում: