«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` Հայաստանի էլցանցերի վաճառքի վերաբերյալ «Ինտեր ՌԱՕ»-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը


«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` Հայաստանի էլցանցերի վաճառքի վերաբերյալ «Ինտեր ՌԱՕ»-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

  • 30-09-2015 17:13:26   | Հայաստան  |  Տնտեսություն

«Ինտերֆաքս»-ը չեղյալ է հայտարարել այն լուրը, թե «Տաշիր» խումբն ու «Ինտեր ՌԱՕ»-ն ստորագրել են Հայաստանի էլցանցերի առք ու վաճառքի վերաբերյալ պայմանագիր: Գործակալությունը ճշտել Է, որ հաղորդագրությունն ընկերության խնդրանքով չեղյալ Է հայտարարվում «այն բանի կապակցությամբ, որ մամուլի տեղեկագիրը սխալմամբ Է զետեղվել նրա կայքում»:
 
Ավելի վաղ գործակալությունը, հղում անելով «Ինտեր ՌԱՕ»-ի հաղորդագրությանը, գրել Էր, որ «Հայաստանի Էլեկտրացանցերը» վաճառված են «Տաշիր»-ին: Գործարքի գումարը չԷր բացահայտվում: Նշվում Էր, որ գործարքը կավարտվի Հայաստանի կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո:
Հիշեցնենք, որ Հայաստանի ՀԾԿՀ-ն հունիսի 17-ին որոշում էր կայացրել բարձրացնելու էլեկտրաէներգիայի սակագինը` ՀԷՑ-ի նախաձեռնությամբ:
Հունիսի 19-ից քաղաքացիական նախաձեռնությունների հետ միասին հասարակությունն ի նշան բողոքի` անցկացրեց շուրջօրյա բողոքի ակցիաներ, որից հետո երկրի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում կանցկացվի միջազգային աուդիտ, իսկ մինչ դրա ավարտը կառավարությունն իր վրա կվերցնի հոսանքի նոր գնի սուբսիդավորումը:  
«Ինտեր ՌԱՕ»-ն սկսեց փնտրել բաժնետոմսերի գնորդներ:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play