ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալեց մաքուր էներգիայի ոլորտի զարգացման պատվիրակությանը


ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալեց մաքուր էներգիայի ոլորտի զարգացման պատվիրակությանը

  • 08-10-2015 14:38:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանում ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալեց մաքուր էներգիայի զարգացման ոլորտի  գիտնականների և քաղաքականության փորձագետների պատվիրակությանը, որն այցելել էր   Հայաստան եռօրյա ճանաչողական այցով ԱՄՆ պետդեպարտամենտի Գլոբալ  գործընկերության գրասենյակի նախաձեռնությամբ: Պատվիրակությունը քննարկումներ ունեցավ Հայաստանում վերականգնվող էներգիայի և էներգետիկ արդյունավետության ոլորտների շուրջ: 
 
           «Ուրախ ենք դեսպանատանը հյուրընկալել անհատների մի խմբի` գիտնականների, քաղաքական փորձագետների և այլոք, որոնք հետաքրքրված են շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված կայուն, մաքուր էներգիայի քաղաքականությամբ», - նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը, ով ընդունեց խմբին 2015թ. հոկտեմբերի 6-ին: «Հուսով ենք, որ հանդիպելով Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգետիկ արդյունավետության ոլորտների անհատների և կազմակերպությունների հետ խումբն ավելի լավ կընկալի Հայաստանի կանաչ էներգիայի ոլորտի հաջողությունները, մարտահրավերներն ու կարիքները»:  
         Տասնմեկ անձից բաղկացած պատվիրակությունը, որի անդամ է նաև Պետդեպարտամենտի Գլոբալ գործընկերության գրասենյակի Հատուկ ներկայացուցիչ Դրյու Օ’Բրայենը, Հայաստանում ուսումնասիրեցին վերականգնվող էներգիայի ոլորտում երկրի առկա խոչընդոտները: 
         Նրանք տեղեկատվական խորհրդակցություններ ունեցան ոլորտի կազմակերպությունների հետ, ինչպիսին են Հայաստանի վերականգնվող ռեսուրսների և էներգետիկ արդյունավետության հիմնադրամը և Էներգիայի խնայողության ալյանսը: Բացի այդ, նրանք քննարկումներ ունեցան ճարտարագիտության որոլտի փորձագետների հետ, որոնք աշխատել են վերջերս ավարտված ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր ջուր և էներգիա» ծրագրում: Պատվիրակությունը հանդիպեց նաև համալսարանների ճարտարագիտական և շրջակա միջավայրի պաշտպանության ֆակուլտետների ներկայացուցիչների հետ:  
         «Կարևոր է օգնել հայաստանցիներին հաստատուն հանձնառություն ձևավորել մաքուր էներգիայի և էներգետիկ արդյունավետության նկատմամբ: Այդպիսի հանձնառությունը Հայաստանին կօգնի նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել, որոնք կսատարեն շրջակա միջավայրի պաշտպանության գլոբալ ջանքերին», նշեց ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Փրայսը: «Հուսով եմ, որ Հայաստանում ունեցած հանդիպումներից հետո գիտնականների և քաղաքական փորձագետների այս խմբի մոտ ավելի խորը ընկալում կձևավորվի Հայաստանում կանաչ էներգիայի զարգացման մակարդակի, մարտահրավերների և երկարատև հայ-ամերիկյան գործընկերությունների ստեղծման նկատմամբ»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play