Վրաստանում մանգան արտադրող հանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. տուժել է երկու բանվոր


Վրաստանում մանգան արտադրող հանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. տուժել է երկու բանվոր

  • 21-11-2015 12:31:31   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Նոյեմբերի 20-ին մանգան արտադրող Ճիաթուրայի հանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
 
Պայթյունի արդյունքում հանքում տուժել է երկու բանվոր, որոնցից մեկն ամբողջությամբ կորցրել է տեսողությունը: «Տվյալ հանքում պայթյուն է տեղի ունենում արդեն երկրորդ անգամ: Ամեն օր հանքերում աշխատող բանվորները մահացու վտանգի են ենթարկվում», -ասված է Վրաստանի Միավորված Պրոֆմիությունների հայտարարությունում:
Վատ նորություն ծխողների և ալկոհոլ օգտագործողների համար: Վրաստանի Կառավարության որոշման համաձայն` 2016թ. հունվարի 1-ից կթանկանան ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզները: «Ակցիզի մասին կանոնակարգման փոփոխության նպատակն է ծխախոտային և ալկոհոլային ապրանքների շրջանառության վերահսկողության խստացումը: Մեր նպատակն է մոտենալ Եվրոպական չափանիշներին», -ասված է պաշտոնական տեղեկության մեջ: 2016թ. հունվարի 1-ից ծխախոտը միջինը կթանկանա 20-30 թեթրիով (0,2-0,3 լարի):
Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության հայտարարության համաձայն` «Վրաստանում ավելի շատ օգտագործում են օղի, քան գինի: Դրանք շատ տխուր թվեր են: Վրաստանում օղի են խմում 7 անգամ ավելի շատ, քան գինի», -հայտարարել է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարը:
«Երկրի Կառավարությունը պարտավոր է արձագանքել այն հարցերին, որոնք առաջարկում է երկրի նախագահը», -նոյեմբերի 20-ին հայտարարել է սահմանադրագետ Վախուշթի Մենաբդեն: «Կառավարության անդամները, այդ թվում նաև երկրի վարչապետը, նախագահի` կառավարությանը հավաքվելու և ինչ-որ հարց քննարկելու կոչ անելու դեպքում, Կառավարությունը պետք է, պարտավոր է հավաքվել: Վարչապետը պատասխանատու է Կառավարության գործունեության համար: Համապատասխանաբար, եթե նա Կառավարության աշխատանքային օրակարգում չի ներառում նախագահի ներկայացրած հարցերը, նշանակում է հենց նա է խախտում երկրի Սահմանադրությունը: Վարչապետին իմպիչմենտ հայտարարելու նախադրյալներ են երևան գալիս: Ի հայտ են գալիս հիմնավորված կասկածանքներ, որ Վրաստանի վարչապետը խախտում է երկրի Սահմանադրությունը», -հայտնել է սահմանադրագետ Վախուշթի Մենաբդեն: Հիշեցնենք, որ երկրի նախագահի վաչության հայտարարության համաձայն` նախագահը երկրի Կառավարության ուսումնասիրման է ուղղարկել 4 հարց, մինչդեռ, նախագահի դիմումն այդպես էլ մնացել է անպատասխան:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը