18-12-2015 13:30:34 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «SIP Trunk» սակագնային պլանը՝ նախատեսված այն կազմակերպությունների համար, որոնք աշխատանքի բերումով շատ են օգտվում ձայնային ծառայություններից և անխափան ու որակյալ հաղորդակցության կարիք ունեն, որը, միևնույն ժամանակ, վերահսկելի է ծախսի առումով:
Այս սակագնային պլանի շրջանակում IP-ցանցի միջոցով մատուցվող ծառայությունների փաթեթները թույլ են տալիս ֆիքսված ամսավճարի դիմաց կատարել անվճար զանգեր՝ խմբի ներսում, ինչպես նաև ներցանցային զանգեր՝ հատուկ սակագներով:
Բաժանորդագրվելիս տրամադրվում է բջջային հեռախոսահամար, որը հնարավորություն է տալիս ներքին հեռախոսակայանի (PBX) և IP-hեռախոսի միջոցով միաժամանակ կատարելու և ստանալու մինչև 10 հեռախոսազանգ:
Սակագներևծառայություններիտրամադրմանպայմաններ
Ծառայություններ
Տարբերակ 1
Տարբերակ 2
Միացման վճար
1000 դրամ
Ամսավճար
7000 դրամ
10 000 դրամ
Զանգեր՝ խմբի ներսում
0 դրամ
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ ցանց
5000 րոպե
10 000 րոպե
«SIP Trunk» սակագնային պլանը հերթական նորարարական լուծումն է կազմակերպությունների համար: Այս սակագնային պլանը ստեղծվել է՝ հաշվի առնելով IP-տեխնոլոգիայով մատուցվող ժամանակակից լուծումների պահանջարկը, և նախատեսված է հատկապես այն կազմակերպությունների համար, որոնք կարևորում են ծախսարդյունավետ, մատչելի և հուսալի հաղորդակցությունը: Մենք ընդլայնում ենք ապրանքատեսականին՝ բաժանորդների հաղորդակցման պահանջներին առավել համապատասխանեցնելու նպատակով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage