Մահացել է ֆրանսիացի հայտնի գրող Միշել Տուրնյեն


Մահացել է ֆրանսիացի հայտնի գրող Միշել Տուրնյեն

  • 19-01-2016 13:24:27   | Ֆրանսիա  |  Մշակույթ

91 տարեկանում մահացել է հանրահայտ ֆրանսիացի գրող Միշել Տուրնյեն: korrespondent.net-ի փոխանցմամբ` գրողը մահացել է Իլ դե Ֆրանս կենտրոնական շրջանում տեղակայված Շուազելում: Գրողի մահվան մասին հայտնել են նրա հարազատները: 
 
Նշենք, որ գրողը հեղինակ է մի շարք հայտնի վեպերի` «Ուրբաթ կամ խաղաղօվկիանոսյան եզրաշերտ», «Անտառի արքա»: 
Մ. Տուրնյեյի ստեղծագործությունները լայնորեն տարածվել են աշխարհի տարբեր երկրներում: Նա իր կենդանության օրորք արդեն իսկ համարվել է ֆրանսիական գրականության դասականներից: 
1970 թվականին Մ. Տուրնյեն իր  «Անտառի արքա» վեպի համար արժանացել է Գոնկուրյան մրցանակի: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ