Հայաստանի Հանրապետությունն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում


Հայաստանի Հանրապետությունն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում

  • 17-02-2016 13:49:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2016թ. Հայաստանի Հանրապետությունը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար:
 
2016թ. հունվարին ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 150,039.00 ամերիկյան դոլար, որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2016թ. տարեկան անդամավճար:
 
Պատվո ցանկում ընգրկվել են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները: Այս տարի պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 27-ը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play