Չինացի տղամարդիկ Մարտի 8-ի կապակցությամբ հագնվել են կանանց նման
09-03-2016 16:56:34 | Չինաստան | Հասարակություն
Չինացի տղամարդիկ շրջազգեստներով և բարձրակրունկ կոշիկներով բարձրացել են Գուանդուն նահանգում տեղակայված լեռը: korrespondent.net-ի փոխանցմամբ` նրանք այդ ակցիան կազմակերպել են Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ:
Տեղեկացվում է, որ տղամարդիկ փոխել են իրենց դերերը կանանց հետ, որպեսզի իրենց մաշկի վրա զգան, թե ինչ է նշանակում ժամանակակից աշխարհում կին լինել:
Ակցիայի մասնակիցները դժվարությամբ են բարձրացել լեռը, իսկ հետաքրքասեր զբոսաշրջիկները շրջափակել են նրանց և նկարահանել:
Հետդարձի ճանապարհին որոշ տղամարդիկ այլևս ի վիճակի չեն եղել քայլել բարձրակրունկներով: