Ուշադրություն. Աքսելերացիոն ծրագիր` ՏՏ ոլորտի նորաստեղծ և նոր լուծումներ առաջարկող ընկերությունների համար


Ուշադրություն. Աքսելերացիոն ծրագիր` ՏՏ ոլորտի նորաստեղծ և նոր լուծումներ առաջարկող ընկերությունների համար

  • 10-03-2016 18:23:09   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Համաշխարհային բանկը, համագործակցելով Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիմնադրամի հետ, կազմակերպում են   Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագիր՝ Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի շրջանակում:
 
Աքսելերացիոն ծրագրին կարող են մասնակցել ՏՏ ոլորտի նորաստեղծ և նոր լուծումներ առաջարկող ընկերությունները: Ծրագիրը ներառում է սեմինարներ, մենթորություն, ինչպես նաև Հայաստանում ու ԱՄՆ-ում գործարար կապեր հաստատելու հնարավորություն: Հայաստանյան փուլն անցած ընկերություններից կընտրվեն 5-ը, ովքեր կմասնակցեն 2016 թվականի հունիսին Սիլիկոնյան հովտում կայանալիք Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված համաժողովին՝ հնարավոր ներդրողների, գործընկերների, հաճախորդների և աքսելերատորների հետ կապեր հաստատելու նպատակով:  Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու նաև CEED-ի համաշխարհային ցանցի անդամ հանդիսացող գործարարների և ներդրողների հետ:
Ծրագրում ներառված են մի շարք թեմաներ, այդ թվում՝
Ապրանքատեսակի համապատասխանությունը շուկային
Հաճախորդների հետ հարաբերությունների կազմակերպում
Լուծումների/ապրանքատեսակի  դիրքավորում
Ընկերության աճի և զարգացման հեռանկարներ
Հաջողակ ձեռներեցները և փորձագետները կուղղորդեն մասնակիցներին բիզնես մոդելի առաջխաղացման, շուկայում ներկայանալու ռազմավարության մշակման, արտասահմանյան ներդրողների և հաճախորդների հետ աշխատելու հմտությունների ձեռքբերման, ինչպես նաև հետագա քայլերի պլանավորման հարցերում:
Տեղերը սահմանափակ են։ Դիմումի վերջնաժամկետն է մարտի 15-ը: Դիմումի ձևը կարող եք լրացնել այստեղ՝ http://goo.gl/forms/wAkoQlCEdt:
Նախապատվությունը կտրվի մշակված լուծումներ ունեցող ընկերություններին: 
Ծրագիրը մեկնարկելու է մարտին և կավարտվի մայիսին, իսկ հաջորդիվ աշխատանքները կիրականացվեն ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում: Ծրագրի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Թարգմանություն նախատեսված չէ, ուստի երկու լեզուների իմացությունը պարտադիր է ծրագրից լիարժեք օգտվելու համար: 
Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել [email protected] հասցեով: 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ