Հովիկ Աբրահամյան. «Հայաստանը հետեւողականորեն շարունակում է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները»<br />


Հովիկ Աբրահամյան. «Հայաստանը հետեւողականորեն շարունակում է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները»

  • 21-10-2010 18:54:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով հոկտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նրա այցը Հայաստան եւ մասնակցությունը Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումին: ԱԺ նախագահը շեշտել է, որ եվրոպական ընտանիքին ինտեգրվելը Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է եւ երկիրը հետեւողականորեն շարունակում է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները: Թ.Յագլանդը կարեւորել է Հայաստանի դերակատարությունը Եվրոպայի խորհրդում եւ Ազգային Ժողովի պատվիրակության աշխատանքը ԵԽԽՎ-ում, նշելով, որ Եվրոպայի խորհուրդը ուշադիր հետեւում է Հայաստանում ընթացող զարգացումներին եւ բարեփոխումների գործընթացին: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, հայ-թուրքական հարաբերություններին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play