Թուրքիայում փախստականների ճամաբարում բռնկված հրդեհի արդյունքում երեխաներ են զոհվել


Թուրքիայում փախստականների ճամաբարում բռնկված հրդեհի արդյունքում երեխաներ են զոհվել

  • 29-03-2016 18:44:33   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող սիրիացի փախստականների վրանային ճամբարում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է երեք երեխա, ևս վեցը վիրավորվել են:   
korrespondent.net-ի փոխանցմամբ` հրդեհը բռնկվել է Մարդին նահանգում մարտի 29-ի գիշերը: ԶԼՄ-ների տվյալներով` դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է արագ մարել կրակը: 22 հազար փախստականների համար նախատեսված ճամբարում ներկայումս գտնվում են շուրջ 10 հազար փախստականներ Սիրիայից: 
Վերջին տարիների Թուրքիա են ժամանել շուրջ 2,7 մլն փախստականներ Սիրիայից և Իրաքից: Տասը թուրքական նահանգներում փախստականների համար կառուցվել է 20-ից ավելի վրանային ճամաբարներ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play