Հայաստանում կայացել է «Համակարգային մոտեցում կրթության արդյունքների բարելավմանը» (ՀՄԿԱԲ) աշխատաժողովը


Հայաստանում կայացել է «Համակարգային մոտեցում կրթության արդյունքների բարելավմանը» (ՀՄԿԱԲ) աշխատաժողովը

  • 11-04-2016 18:10:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևան, ապրիլի 11, 2016թ. – Ապրիլի 8-ին և 9-ին ՀՀ կառավարությունը Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), Համաշխարհային բանկի և «Գործընկերություն հանուն երեխաների զարգացման» կազմակերպության աջակցությամբ իրականացրեց «Համակարգային մոտեցում կրթության արդյունքների բարելավմանը» (ՀՄԿԱԲ) խորագրով երկօրյա աշխատաժողով Ծաղկաձորում: Կառավարության գծային նախարարությունների`այդ թվում կենտրոնական և տեղական մակարդակների, միջազգային և պետական կառույցների շուրջ 70 մասնագետ և ներկայացուցիչ միասին աշխատեցին 2010 թվականից ՊՀԾ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի թույլ և ուժեղ կողմերի վերհանման ուղղությամբ:
 
Աշխատաժողովի հիմնական նպատակն էր, համաձայն մշակված մեթոդաբանության, գնահատել և վերլուծել խմբային աշխատանքի արդյունքները, որով և օժանդակել ՀՀ կառավարությանը և գործընկեր կազմակերպություններին կրթության և սոցիալական պաշտպանության քաղաքականությունների և ծրագրերի հետագա մշակման հարցում:  
 
Բացելով աշխատաժողովը ՀՀ կրթության և գիտության նախարարության (ՀՀ ԿԳՆ) աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը ներկայացրեց ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը, որով նա իր երախտիքի խոսքն էր հայտնում ՊՀԾ-ին, Համաշխարհային բանկին, «Գործընկերություն հանուն երեխաների զարգացման» կազմակերպությանը և այլ կառավարական ու ոչ կառավարական կազմակերպություններին նման աշխատաժողովի նախաձեռնման ու մասնակցության համար: «Սա, անշուշտ, կընդլայնի Հայաստանի կառավարության կողմից ՊՀԾ-ի աջակցությամբ վերջին 5 տարիների ընթացքում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարության զարգացման գործընթացը», - նշեց պրն. Հարությունյանը: Նա նաև հավելեց. «Ազգային ծրագրի շրջանակներում սնունդ է տրամադրվել տարրական դասարանների շուրջ 84 500 աշակերտի, իսկ դպրոցները համալրվել են դպրոցական սննդի կազմակերպման խոհանոցային ժամանակակից սարքավորումներով ու պարագաներով»: Նա հույս հայտնեց, որ «Դպրոցական սնունդ» ազգային ծրագիրը, որը կազմում է 2015-2020թթ. կրթական բարեփոխումների ռազմավարության անքակտելի մասը, կընդլայնվի՝ 2025 թվականին ընդգրկելով հանրապետության ամբողջ տարածքը:
 
ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոն իր բացման խոսքում նշեց. «Կրթության բարելավումը պահանջում է ավելին, քան պարզապես ռեսուրսների ավելացում: Ըստ Պարենային ապահովության, խոցելիության և սնուցման համապարփակ վերլուծության վերջին արդյունքների Հայաստանում առավել կարիքավոր և խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց շրջանում արձանագրվել է խիստ մտահոգիչ իրավիճակ և կոչ է արվել կատարել լրացուցիչ ներդրումներ սոցիալական պաշտպանության ոլորտում` հանուն սովի և թերսնման դեմ պայքարի: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագիրն ունի  սոցիալական ապահովության ուժեղ համակարգ ստեղծելու ներուժ և, ակնհայտորեն, այն նշանակալից ներդրում է՝ ուղղված երկրում պարենային անապահովության և թերսնման ոլորտի խնդիրների արդյունավետ լուծմանը: Այն նաև խթանում է կրթության, սնուցման, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման միջև համագործակցությունը գյուղական համայնքներում`զորացնելով կանանց դերը այդ ամբողջ գործընթացում: «ՀՄԿԱԲ աշխատաժողովից ակնկալվող արդյունքները կօգնեն մեզ բացահայտել կրթության բնագավառում տարվող քաղաքականությունների ուժեղ կողմերն ու բացթողումները և մշակել բարելավմանն ուղղված գործողությունների ծրագիր»:
 
«Գործընկերություն հանուն երեխաների զարգացման» կազմակերպության ավագ խորհրդատու Բաշիր Սարրը նշեց, որ դպրոցական սննդի ապահովումը ոչ միայն օգնում է լուծել սննդի ապահովման հետ կապված հարցերը, այլև նպաստում է աղքատության կրճատմանը, այս առումով, օժանդակելով նաև Կայուն զարգացման նպատակների իրագործմանը:
 
Այս երկօրյա աշխատաժողովի արդյունքներն ավելի լայն լսարանին կներկայացվեն երկուշաբթի, ապրիլի 11-ին, Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
 
ՀՄԿԱԲ -ն Համաշխարհային բանկի, ՊՀԾ-ի և « Գործընկերություն հանուն երեխաների զարգացման» կազմակերպության համատեղ  նախաձեռնությունն է դպրոցական առողջության և դպրոցական սննդի ոլորտում: Այն հավաքում, վերլուծում և տարածում է համապարփակ տեղեկատվություն դպրոցական սննդի բնագավառում տարվող քաղաքականությունների վերաբերյալ ամբողջ աշխարհում: Գործընկեր կազմակերպություններն այս գործիքն արդեն իսկ կիրառել են ավելի քան 30 երկրներում և այն համարվում է  ելակետային միջոցառում ամբողջ աշխարհում ՊՀԾ-ից դպրոցական սննդի ազգային ծրագրերին անցման պլանավորման գործընթացում:
 
Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել՝
Վանյա Կառանովիչ, Քաղաքականության գծով ծրագրերի պատասխանատու
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր

Վանյա Կառանովիչ, Քաղաքականության գծով ծրագրերի պատասխանատու

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր

[email protected]

Բջջ.՝ 096 400 665

 

 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play