Ստեփանակերտում հայկական երկու հանրապետությունների նախագահներն խորհրդակցություն են անցկացրել


Ստեփանակերտում հայկական երկու հանրապետությունների նախագահներն խորհրդակցություն են անցկացրել

  • 19-04-2016 12:36:09   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 18-ին ժամանել է Արցախ։
 
Մայրաքաղաք Ստեփանակերտում հայկական երկու հանրապետությունների նախագահներն խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ եւ քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ 
Նախագահ Սահակյանը նշել է, որ մեր երկրի պաշտպանունակության ամրապնդումը եւ բանակի մարտական պատրաստվածության մակարդակի շարունակական բարձրացումը այսուհետ էլ կլինեն պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները։Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play