Երեխաներս ամաչում էին դասընկերներին տուն հրավիրել… (Տեսանյութ)
01-05-2016 00:54:28 | Շիրակի մարզ | Բարեգործություն
Խարխուլ և խոնավ խրճիթում, ավելի քան 27 տարի բնակվող բազմանդամ ևս մեկ ընտանիքի երազանք իրականացավ: «Շիրակ կենտրոնը», CARD կազմակերպության կողմից տրամադրված նպատակային դրամաշնորհի միջոցներով գնեց նորակառույց, կահավորված 3 սենյականոց բնակարան և նվիրեց Դիլանյանների բազմանդամ ընտանիքին:
Նրանց դոմիկը կքանդվի, իսկ քանդոցքից առաջացած փայտն էլ, որպես ձմռան վառելափայտ կբաժանվի անօթևան ընտանիքներին: Դոմիկից մաքրված տարածքն էլ կհանձնվի քաղաքապետարանին՝ կառուցապատման նպատակով: Բնակարանը նվիրելու ընթացքում, ընտանիքի մայրը ուրախության արցունքներն աչքերին ասեց, թե. «Երեխաներս ամաչում էին դասընկերներին տուն հրավիրել…»: Անօթևան ընտանիքին բնակարան նվիրելու մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում: