Ռուսաստանում ընդդեմ ՆԱՏՕ-ի կստեղծվեն նոր ստորաբաժանումներ


Ռուսաստանում ընդդեմ ՆԱՏՕ-ի կստեղծվեն նոր ստորաբաժանումներ

  • 04-05-2016 19:44:55   | Ռուսաստան  |  Միջազգային

Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հաղորդել է, որ ռուսական սահմաններին ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայմանը հակազդելու համար ստեղծվելու են երեք նոր ստորաբաժանումներ. Երկուսը` Արևմտյան ռազմական օկրուգում, մեկը` Հարավայինում: korrespondent.net-ի փոխանցմամբ` Ս. Շոյգուն նշել է, որ ներկա պահին ընթանում են այդ միավորումների տեղակայման վայրերի բարեկարգում: 
 
«Խոսքը վերաբերում է մոդուլային կոնստրուկցիաներին: Մոդուլների զանգվածային արտադրության և մատակարարման տեխնոլոգիան թույլ է տալիս շինությունը կառուցել առավելագույնը երեքից չորս շաբաթվա ընթացքում»,- տեղեկացրել է ՌԴ ՊՆ նախարարը: 
Վերջինս նշել է, որ անհրաժեշտության դեպքում շինությունը հնարավոր է օպերատիվ կերպով հավաքել և տեղափոխել նոր վայր: Միևնույն ժամանակ նույն օպերատիվությամբ կարգավորվում է ամբողջ համակարգը, այդ թվում նաև կաթսայատները: 
Այսօր տեղեկացվել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է մեծացնել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում մոտ ապագայում «Ռուսաստանին զսպելու» համար: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play