Սիրիացի քրդերը խոստացել են համագործակցել Դամասկոսի հետ, եթե վերջինիս ճանաչի նրանց ինքնավարությունը


Սիրիացի քրդերը խոստացել են համագործակցել Դամասկոսի հետ, եթե վերջինիս ճանաչի նրանց ինքնավարությունը

  • 10-06-2016 17:11:41   | Սիրիա  |  Միջազգային

Սիրիացի քրդերը պատրաստ են համագործակցել Դամասկոսի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում այն բանից հետո, երբ կառավարությունը պաշտոնապես կճանաչի քրդերի իրավունքները: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին Մոսկվայում հայտարարել է «Ժողովրդավարական միության կուսակցության» ներկայացուցիչ Ալի Աբդեսալյամը:
 
«Սիրիական ռեժիմը չի ցանկանում ճանաչել մեր իրավունքները: Այն ժամանակ, երբ սիրիական ռեժիմը կճանաչի մեր իրավունքները, մենք պատրաստ կլինենք համատեղ գործել: Դամասկոսը պետք է ճանաչի երկրի հյուսիսային հատվածի ինքնավարությունը և քրդերի իրավունքները:  Այդ ժամանակ կորդինացում տեղի կունենա և մենք սիրիական դրոշը քրդականի կողքին կբարձրացնենք  մեր տարածքների վրա»,- ասել է նա: 
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ միայն Ռուսաստանը կարող է ճնշել Դամասկոսին` քրդերի իրավունքները ճանաչելու հարցում: 
Ալի Աբդեսալյամը նաև նշել է, որ քրդերը պատրաստ կլինեն դիմակայության, եթե Դամասկաոսը չճանաչի իրենց իրավունքները և շարունակի հարձակվել իրենց դիրքերի վրա: 
«Եթե ռեժիմն, այնուամենայնիվ, հաղթի ԻՊ-ին, որը ես կասկածում եմ, նրանք հետո մեզ վրա ևս կհարձակվեն ,և այդ դեպքում մենք, անշուշտ կսկսենք պայքարել ռեժիմի դեմ: Ես կարծում եմ, որ մեր զորքերը ներկայումս ավելի ուժեղ են»,- ընդգծել է նա: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային