Վաշինգտոնը երկարաձգել է պատժամիջոցները որոշ բելոռուսական իշխանությունների նկատմամբ


Վաշինգտոնը երկարաձգել է պատժամիջոցները որոշ բելոռուսական իշխանությունների նկատմամբ

  • 11-06-2016 17:17:27   |   |  Հասարակություն

ԱՄՆ-ի նախագահ Բարք Օբաման երկարաձգել է մի շարք բելոռուս պաշտոնյաների նկատմամբ սահմանափակող միջոցառումների գործողության ժամկետը: Interfax.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի կոնգրեսին հասցեագրված համապատասխան փաստաթուղթը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքում: 
 
Փաստաթղթում նշվում է, որ Բելոռուսի կառավարության որոշ անդամների և այլ անձանց գործողությունները և քաղաքականությունը շարունակում է ԱՄՆ-ի  ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար ոչ սովորական սպառնալիք ստեղծել: 
«Այս պատճառով սահմանափակող միջոցառումները, որոնք հայտարարվել են 2006 թվականի հունիսի 16-ից, պետք է շարունակեն գործել 2016 թվականի հունիսի 16-ից հետո ևս»,- ասված է փաստաթղթում: 
Նշենք, որ 2006 թվականի հունիսի 16-ին ԱՄՆ-ի կոնգրեսին նախագահ Ջորջ Բուշի կողմից արված ուղերձում հանձնարարվում է սառեցնել Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ինը այլ բարձրաստիճան պաշտոնյաների ֆինանսական հաշիվները, ինչպես նաև արգելվում է ամերիկացիներին կատարել ինչ-որ գործարքներ նրանց հետ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն