Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում թալիբների դեմ ռազմական գործողություններ են սկսվել


Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում թալիբների դեմ ռազմական գործողություններ են սկսվել

  • 14-06-2016 11:27:38   | Աֆղանստան  |  Հասարակություն

Աֆղանստանի նախագահի առաջին տեղակալ, Աֆղանստանի ազգային իսլամական շարժման առաջնորդ, գեներալ Աբդուլռաշիդ Դուստումը գլխավորում է Շեբերգան քաղաքի ծայրամասերում «Թալիբան»-ի գրոհայինների դեմ սկսված ռազմական գործողությունները: Interfax.ru-ի փոխանցմամբ` ցամաքային և օդային ուժերի օգտագործմամբ երկուշաբթի սկսված գործողությունները շարունակվելու են մինչև շաբաթվա վերջ: 
 
Դուստումի շտաբի տվյալներով` գործողությունների առաջին օրվա արդյունքներով` զոհվել է 15 գրոհային, 7-ը` վիրավորվել են, իսկ 16-ը գերեվարվել են: «Թալիբները խնդրել են դադարեցնել կրակը: Մենք կողմ են արյունահեության դադարեցման  գաղափարին, բայց կրակի դադարեցումը պետք է լինի երկու կողմից»,- հայտարարել է Դուստումը տեղի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: 
Վերջինիս գրասենյակից տեղեկացրել են, որ Ջաուզջանում գործողությունների ավարտից հետո նա մտադիր է Սարի Պաուլում ևս նոր ռազմական գործողություններ սկսել գրոհայինների դեմ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն