Բանգլադեշում ձերբակալվել են 10 հազարից ավելի արմատականներ փոքրամասնությունների վրա հարձակվելու համար


Բանգլադեշում ձերբակալվել են 10 հազարից ավելի արմատականներ փոքրամասնությունների վրա հարձակվելու համար

  • 15-06-2016 12:19:51   | Բանգլադեշ  |  Հասարակություն

Բանգլադեշում համազգային գործողության շրջանակներում արմատական իսլամի 10 հազարից ավելի կողմնակիցներ են ձերբակալվել կրոնական, ազգային և սեռական փոքրամասնությունների և հասարակական գործիչների վրա կատարված հարձակմանը մասնակցելու համար: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին չորեքշաբթի հայտնել է Բանգլադեշի ոստիկանության գլխավոր տեսուչի տեղակալ Շահիդուր Ռահմանը: 
 
«Ամբողջ երկրի տարածքում անցկացված ստուգումների արդյունքում վերջին 72 ժամվա ընթացքում ձերբակալվել է 10 հազարից ավելի մարդ, որոնք մասնակցություն են ունեցել անկարգությունների կազմակերպմանը»,- տեղեկացրել է նա` հավելելով, որ ձերբակալվածների թվում հայտնաբերվել են 159 զինյալներ: 
Վերջին երկու տարիների ընթացքում արմատական իսլամիստների ձեռքերով ընդհանուր առմամբ սպանվել է 50-ից ավելի մարդ, որոնց թվում են քրիստոնյա և հինդու տաճարների սպասավորներ, բլոգերներ և լրագրողներ, հասարակական գործիչներ և փոքրամասնությունների ներկայացուցիչներ: 
Հանցագործությունների մեծ մասի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը և «Ալ Քաիդայի» հարավ-ասիական մասնաճյուղը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն