Փարիզի ոստիկանությունն արգելել է աշխատանքային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներ իրականացնել
22-06-2016 12:57:00 | Ֆրանսիա | Հասարակություն
Ֆրանսիական ոստիկանությունն արգելք է դրել աշխատանքային բարեփոխումների դեմ արհմիությունների կողմից բողոքի ակցիաների իրականացման վրա: gazeta.ru-ի փոխանցմամբ` ոստիկանության ներկայացուցիչցները հայտարարել են, որ իրենք այլընտրանք չունեն, բացի ներկայիս պայմաններում ցույցերն արգելելուց:
Արհմիությունների ներկայացուցիչներն էլ անթույլատրելի են համարել հանրահավաքն արգելելու ոստիկանության որոշումը և հայտարարել, որ իրենք ամեն ինչ անելու են դրա իրականացման համար:
Ֆրանսիայի իշխանությունների կողմից անցկացվող բարեփոխումն արդեն իսկ հանգեցրել է Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում մի շարք բախումների: Բողոքի ակցիաներից մեկի ժամանակ ցուցարարները իրենց դժգոհությունն են արտահայտել կատարվածի հետ կապված և ձվեր նետել Ֆրանսիայի էկոնոմիակայի նախարարի վրա:
Ֆրանսիական Force ouvriere արհմիությունը հայտարարել է, որ խանգարելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացմանը, եթե իշխանությունների կողմից համապատասխան արձագանք չլինի իրենց դժգոհություններին: