Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրեցին ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ձեռներեցները


Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրեցին ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ձեռներեցները

  • 02-05-2011 19:02:18   | Հայաստան  |  Տնտեսություն
Մայիսի 2-ին ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրեցին ջերմոցային տնտեսությամբ, մասնավորապես` պոմիդորի արտադրությամբ զբաղվող ձեռներեցները: Նրանք խնդրել էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին` մասնակցել ակցիային եւ ականջալուր լինել իրենց խնդիրներին: Բարձրացված հարցերին ծանոթանալուց հետո Ա.Մարտիրոսյանն առաջարկեց նրանց ներկայացուցիչներից 4-ի հետ միասին հանդիպել ՀՀ կառավարության ներկայացուցչի հետ: Պատվիրակությանն ընդունեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Ձեռներեցներին հուզող հարցերը վերաբերում էին ներքին արտադրողի իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես` շուկայում անհավասար մրցակցության պայմաններին` Թուրքիայից չմաքսազերծված պոմիդորի ներմուծմանը, բանկերի տոկոսադրույքներին, արտադրելու ընթացքում իրենց սպառած էներգիային` գազին եւ այլն: Ըստ «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայության, հանդիպման ընթացքում բարձրացված խնդիրները լսելուց հետո Դավիթ Սարգսյանը խոստացավ առաջիկայում տեղյակ պահել, թե Կառավարությունը ինչպես է տեսնում խնդիրների լուծման եղանակները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play