Ժոաո Սոարեշ. ԵԱՀԿ ԽՎ մեծ կարեւորություն է տալիս Ղարաբաղյան<br /> հիմնահարցի լուծմանը<br />


Ժոաո Սոարեշ. ԵԱՀԿ ԽՎ մեծ կարեւորություն է տալիս Ղարաբաղյան
հիմնահարցի լուծմանը

  • 15-03-2010 22:30:00   | Ադրբեջան  |  Քաղաքական
ԲԱՔՈՒ: Տարածաշրջանային այցի շրջանակներում Ադրբեջանում է գտնվում ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշը: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական day.az լրատվական գործակալությունը, դիվանագետն իր հայտարարության մեջ նշել է. «Մեր ցանկությունն է, որ կողմերը հանդես գան խնդրի կարգավորման հարցում բռնություններից զերծ մնալու կարեւորության մասին հայտարարություններով: ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի այցը տարածաշրջան վկայում է այն մասին, որ վերոնշյալ կառույցը մեծ կարեւորություն է տալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»:
Նոյյան տապան  -   Քաղաքական