Իսրայելը Գերմանիայից ձեռք կբերի ևս երեք սուզանավեր
01-11-2016 13:17:00 | Իսրայել | Միջազգային
Իսրայելը ձմռանը պայմանագիր է կնքելու է Գերմանիայի հետ երեք սուզանավ ձեռք բերելու վերաբերյալ:
tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կնեսետի 20-րդ գումարման ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ:
Նրա խոսքերով` Իսրայելն ավելի վաղ ևս Գերմանիայից ձեռք է բերել վեց սուզանավեր, որոնք համարվում են Իսրայելի բանակի ամենաթանկարժեք զինատեսակը:
Իսրայելական հեռուստատեսության 9-րդ ալիքի տվյալներով` վեցերորդ սուզանավի մատակարարումից հետո Իրայելի բանակին 2000-ական թվականների սկզբից ծառայած «Դելֆին» տեսակի սուզանավերը պետք է «զորացրվեն»: