2009թ.-ի 10 ամիսներին Հայաստանում աճել է գրանցված<br /> հանցագործությունների թիվը եւ դրանց բացահայտման տոկոսը<br />


2009թ.-ի 10 ամիսներին Հայաստանում աճել է գրանցված
հանցագործությունների թիվը եւ դրանց բացահայտման տոկոսը

  • 20-11-2009 15:54:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-Ի 10 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 11 645 հանցագործության դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7521-ի դիմաց, իսկ բացահայտումը կազմել է 74,5 տոկոս` նախորդ տարվա 61,7-ի դիմաց: Այս մասին նոյեմբերի 20-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանը Ըստ նրա, նույն ամիսներին քրեական հետախուզության գծով արձանագրվել է 7222 հանցագործության դեպք` նախորդ տարվա 5481-ի դիմաց: Նշվեց, որ այս հանցագործությունների գծով բացահայտումը բարելավվել է մոտ 14 տոկոսով` նախորդ տարվա 68,9-ից հասնելով 76,5 տոկոսի:
Նոյյան տապան  -   Հասարակություն