Իրաքը վերադարձրել է վերահսկողությունը Մոսուլում գտնվող գլխավոր կառավարական շենքի նկատմամբ


Իրաքը վերադարձրել է վերահսկողությունը Մոսուլում գտնվող գլխավոր կառավարական շենքի նկատմամբ

  • 07-03-2017 11:54:01   | Իրաք  |  Հասարակություն

Իրաքյան անտվանգության ծառայություններն իրենց հսկողության տակ են վերցրել Մոսուլում գտնվող գլխավոր կառավարական շենքը:
 
Այս մասին տեղեկացնում է Koorespondent-ը, հղում կատարելով Reuters գործակալությանը:
Նշվում է, որ իրաքյան ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից հետ են վերցրել կառավարական շենքը և հարակից համալիր տարածքները:
Ավելի վաղ, Իրաքի զինվորականներին արդեն հաջողվել էր հսկողություն սահմանել քաղաքի ոստիկանական բաժանմունքներում և դատական գերատեսչությունների շինություններում:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն