Կրասնոդարի հայ երիտասարդները օգնություն են հավաքում արցախցի<br /> իրենց հասակակցի համար<br />


Կրասնոդարի հայ երիտասարդները օգնություն են հավաքում արցախցի
իրենց հասակակցի համար

  • 21-10-2009 17:15:00   | Ռուսաստան  |  Հասարակություն
ԿՐԱՍՆՈԴԱՐ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հերթական երիտասարդական երեկույթը, որ կազմակերպում է Կրասնոդարում գործող «Նոր հայեր» ստեղծագործական միավորումը, կկայանա հոկտեմբերի 30-ին «Քրիստափոր Կոլումբոս» թատրոն-կաբարեում եւ բարեգործական բնույթ ունի: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հայ երիտասարդական երեկույթների կազմակերպիչները որոշել են արձագանքել արցախցի Նարա Սարգսյանի բուժման համար միջոցների հանգանակմանն ուղղված հայկական ինտերնետ-համայնքի նախաձեռնությանը: 25-ամյա Նարա Սարգսյանը մոր հետ ապրում է Արցախում, Մարտունի քաղաքում: Ընտանիքը ապրում է առանց հոր, որ մահացել է 20 տարի առաջ: Ահա արդեն 7 տարի է, ողնաշարի կոտրվածքի պատճառով, Նարան գամված է հաշմանդամի սայլակին: Աշխարհի առաջատար կլինիկաներից մեկը` Werner Wicker Klinik (Գերմանիա), համաձայնել է օգնել Նարային եւ բուժումից հետո աղջիկը կկարողանա ոտքի կանգնել: Սակայն բուժման համար անհրաժեշտ են զգալի միջոցներ, որ Նարայի ընտանիքը չունի: «Նոր հայեր» ստեղծագործական միավորումը դիմում է Կրասնոդարի հայ երիտասարդությանը իրենց արցախցի հասակակցին օգնելու կոչով:
Նոյյան տապան  -   Հասարակություն