Ոչնչացվել է Տիգրան Ուրիխանյանի նախընտրական ենթաշտաբերից մեկի ցուցապաստառը
27-03-2017 18:24:31 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այսօր Լենինգրադյան 48/4 հասցեով և Վ. Համբարձումյան 12/6 հասցեով գործող Տիգրան Ուրիխանյանի նախընտրական ենթաշտաբերից ահազանգ է ստացվել կենտրոնական շտաբ առ այն, որ ոչնչացվել է այդ ենթաշտաբերի ցուցապաստառները:
Ուրիխանյանի կենտրոնական շտաբից հաղորդում է տրվել Արաբկիրի և Մաշտոցի ոստիկանության բաժիններ: Սա արդեն Ծառուկյան դաշինքի թեկնածուի պաստառների ոչնչացման երկրորդ դեպքն է, սակայն բացահայտված մեղավոր դեռևս չկա: Եզրակացությունները թողնում ենք ընտրողներին: