Կորպորատիվ ոճի ձևավորում 3 ստարտափների hամար


Կորպորատիվ ոճի ձևավորում 3 ստարտափների hամար

  • 20-06-2017 12:13:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Digital Factory» թվային մարքեթինգում մասնագիտցված կազմակերպությունը կզբաղվի «Սևան Ստարափ Սամմիթ 2017»-ի մասնակից 3 թիմերի բրենդինգով։ Կարևորելով յուրաքանչյուր ստարտափի անհատականությունը՝ նրանց համար կստեղծվի լոգո և կորպորատիվ ոճ, որը կնպաստի նորաստեղծ ստարտափի ճանաչելիությանը։ Թիմերը կընտրվեն կազմակերպության կողմից։ 
 
«Digital Factory»-ի համահիմնադիր Դիանա Հովհաննիսյանը նշեց․
«Մեր հիմնադիրների թիմը միշտ ցանկություն է ունեցել աջակցել սկսնակ հեռանկարային ընկերություններին՝ բարձրացնելով նրանց հաջողության հասնելու հավանականությունը, որը կարելի է անե մրցունակ լոգոյի և կորպորատիվ ոճի միջոցով։ Կարծում ենք, «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը հենց այն միջոցառումն է, որի մասնակիցներին մեր աջակցությունը շատ տեղին կլինի, իսկ մենք էլ հնարավորություն կստանանք հիանալի նախաձեռնության մասնիկը դառնալ»:
Սամմիթին կարող են մասնակցել յուրաքանչյուր ոլորտի ստարտափներ և ստանալ տարբեր տիպի մրցանակներ, գրանտներ եւ ներդրումներ։ Սամմիթի մրցանակային ֆոնդը կազմում է $40,000, սակայն ակնկալվում են ավելի քան $200,000 ներդրումներ Հայաստանից և արտերկրից հրավիրված ներդրողների կողմից։
Հիշեցնենք, որ սամմիթը տեղի է ունենալու հուլիսի 24-ից 31-ը` Սևան ազգային պարկում։ Գոյություն ունեն սամմիթի մասնակցության 6 տիպի հայտեր՝
Ստարտափների համար: http://sss.am/startups/
Ծրագրավորողների համար: https://form.jotform.me/70882278489474/
Ներդրողների համար: http://sss.am/investors/
Կամավորների համար: https://goo.gl/forms/9I15vh98pAUowdLE2
Լրագրողների համար: https://goo.gl/forms/AeFc1j7a3bNYR4iG2
Լուսանկարիչների համար: https://goo.gl/forms/CaYlvaC0kR07vJsy2
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play