Ucom-ի մարզային և ստանդարտ սակագնային պլաններին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում ընդմիշտ կստանաք կրկնակի ծավալով գերարագ ինտերնետի գիգաբայթեր
14-03-2018 16:33:47 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մարտի 7-ից ապրիլի 7-ը բոլոր նրանք, ովքեր 18 ամսով կմիանան Ucom-ի շարժական ինտերնետի մարզային` U!Go 3500 և ստանդարտ U!Go 5500 սակագնային պլաններին, մշտապես կստանան կրկնակի ծավալով գերարագ ինտերնետի գիգաբայթեր:
Ինչպես մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, նշյալ առաջարկից կարող են օգտվել ոչ միայն նոր բաժանորդները, այլև ընթացիկ պարտավորություն չունեցող առկա բաժանորդները:
Ըստ նրա, այդպիսով՝ մարզային U!Go 3500 սակագնային պլանում ներառված բաժանորդները 15 ԳԲ-ի փոխարեն կստանան 30 ԳԲ, իսկ U!Go 5500-ի բաժանորդները՝ 40 ԳԲ-ի փոխարեն 80 ԳԲ:
«Այսօրվա դրությամբ լավագույն ինտերնետ բջջային ցանցը մերն է՝ ըստ SpeedTest-ի արդյունքներով, սակայն քանի որ ոչ բոլոր բնակավայրերում ենք հասանելի ֆիքսված ինտերնետ ցանցով, ուստի որոշեցինք կրկնապատկել արագությունները U!Go Mi-Fi-ների համար. Մեր այն բաժանորդները, ովքեր օգտվում են բջջային ինտերնետային ծառայություններից, կունենան հնարավորություն մարտի 7-ից սկսած դրանք ստանալ կրկնակի ծավալով ընդմիշտ»,- նշեց Հ. Եսայանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ մայիսի 1-ից Ucom-ի բջջային ծառայություններն արդեն հասանելի կլինեն 98 տոկոս բնակչության համար, ինչը նշանակում է, որ Հայաստանի ողջ ազգաբնակչությունը կկարողանա օգտվել լավագույն բջջային ինտերնետից և կունենա մինչև կրկնակի՝ 80 ԳԲ ծավալ:
Նշենք, որ առաջարկի շրջանակներում հնարավոր է ձեռք բերել նաև 4G+ ցանցի հետ համատեղելի U!Fi մոդեմը: