13-04-2018 16:23:48 | ԱՄՆ | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Տիեզերքը կարող է ոչնչացվել Հիգսի բոզոնի՝ «Աստծո մասնիկի» ստեղծած բացասական էներգիայով պղպջակի հետ բախման արդյունքում:
«Moya-planeta.ru»-ի տեղեկացմամբ, Հարվարդի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրելով մասնիկների զանգվածի և դրանց փոխազդեցության մասին տվյալները, զարմանալի բացահայտում են կատարել: Պարզվել է, որ Հիգսի բոզոնի զանգվածը, որը պատասխանատու է աշխարհում ամբողջ մատերիայի համար, միշտ չէ, որ կարող է հարատև լինել:
Գիտնականները ենթադրում են, որ եթե հանկարծ այն փոխվի, դա կազդի տիեզերքում բոլոր գործընթացների վրա: Կառաջանա բացասական էներգիայով հսկայական ու մեծացող պղպջակ, որում ֆիզիկայի օրենքները չեն գործի: Բացի այդ, այդ պղպջակն այնքան կմեծանա, մինչև չկլանի ողջ տիեզերքը: