Արմեն Նալջյանը նշանակվել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի բանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար<br />


Արմեն Նալջյանը նշանակվել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի բանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

  • 05-10-2010 17:26:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի Խորհրդի հոկտեմբերի 5-ի նիստում հարգվել է Գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանի դիմումը` առողջական պատճառներից ելնելով բանկում այլ աշխատանքի տեղափոխվելու վերաբերյալ: Խորհրդի որոշմամբ Դ.Սուքիասյանը նշանակվել է բանկի Խորհրդի նախագահի խորհրդական: Նույն օրը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի Խորհուրդը բանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել բանկի Վարչության անդամ Արմեն Նալջյանին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play