Որոշ ԱԳԼՃԿ-ներ «լեւի» գազ են ստացել մայր գազատարից
18-07-2018 11:21:52 | Հայաստան | Տնտեսություն
Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի սպառողների համար բնական գազի գինը մոտ 3 անգամ բարձր է, քան Հայաստանի սահմանին գազի մեծածախ գինը:
Գազի համակարգում առասպելական կորուստների թվեր են գրվում, որոնք իրական լինելու դեպքում խողովակները վաղուց պայթած կլինեին: Վերջերս, ըստ իրավապահների հաղորդագրության, ինքնասպան եղավ «Տրանսգազի» երկարամյա ղեկավար Կոլյա Գաբրիելյանը, ով Հայաստանի շատ ԱԳԼՃԿ-ներում համասեփականատեր էր: Կասկածներ կան, որ որոշ ԱԳԼՃԿ-ներ «լեւի» գազ են ստացել մայր գազատարից: Նիկոլ Փաշինյանը մասնագիտական հանձնաժողով պետք է ստեղծի գազի համակարգի մութ գաղտնիքները, բնական գազի գնագոյացման մեխանիզմները, ԱԳԼՃԿ-ներում տիրող իրավիճակը պարզելու համար: