Կասկածելի զանգված՝ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալին բերված հանձնուքում


Կասկածելի զանգված՝ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալին բերված հանձնուքում

  • 24-07-2018 14:19:34   | Արմավիրի մարզ  |  Իրավունք

Հուլիսի 23-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Ն. Ա.-ի անվամբ քաղաքացի Գ. Լ.-ի կողմից բերված հանձնուքը:
 
Զննության արդյունքում սպասք լվանալու հեղուկի 4 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայի միջից հայտնաբերել և առգրավել են 2 ռետինե ձեռնոց՝ լցված սպիրտին բնորոշ սուր հոտ ունեցող հեղուկով:
 
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
 
Նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան  -   Իրավունք