Եկամտահարկի նվազեցման մասին որոշումները կկայացվեն մոտ օրերս. ՊԵԿ նախագահ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
23-08-2018 16:00:25 | Հայաստան | Հասարակություն
Եկամտահարկի նվազեցման մասին որոշումները կկայացվեն մոտ օրերս:
Այս մասին օգոստոսի 23-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը:
Ըստ նրա՝ եկամտահարկի նվազեցման մասին կառավարության միասնական դիրքորոշումը կլինի սեպտեմբերին, որի մասին տեղյակ կպահեն նաև հանրությանը:
Անդրադառնալով Հարկային օրենսգրքում սպասվող փոփոխություններին՝ ՊԵԿ նախագահը փոփոխությունների երեք հիմնական ուղղություն նախանշեց:
«Մենք գնալու ենք փոփոխությունների այս տարի: Փոփոխությունները կարող են լինել ժամանակագրական. փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն 2019 թվականի հունվարի 1-ից, 2019 թվականի կեսից, 2020 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ մենք հանրությանը կներկայացնենք հստակ օրենսդրական փոփոխությունների փաթեթ»,- ընդգծեց Դ. Անանյանը: