Նոր աղետ, հիմա էլ՝ Եվրոպայում. «Կալլում» փոթորիկն այնքան ուժեղ է եղել, որ նույնիսկ ջրվեժն է հողմացրիվ արել (տեսանյութ և ֆոտոշարք)


Նոր աղետ, հիմա էլ՝ Եվրոպայում. «Կալլում» փոթորիկն այնքան ուժեղ է եղել, որ նույնիսկ ջրվեժն է հողմացրիվ արել (տեսանյութ և ֆոտոշարք)

  • 14-10-2018 23:27:39   | Մեծ Բրիտանիա  |  Միջազգային



 
 
 
 
ԱՄՆ-ի Վիրջինիա և Ֆլորիդա նահանգներում «Մայքլ» փոթորկի գործած ավերածությունները (բազմաթիվ զոհեր, ավերված ռազմաօդային բազա, տներ ու քաղաքներ) դեռ բոլորովին թարմ, այժմ էլ Եվրոպայում «Կալլում» փոթորիկն է մոլեգնում: «Կալլում» փոթորիկն Անգլիայում արդեն խլել է առնվազն երեք հոգու կյանք:
Մեծ Բրիտանիայում փոթորիկն այսօր մոլեգնել է նաև Ուելսում: Հորդառատ անձրևի պայմաններում քամու արագությունը հասել է ժամում մոտ 100 կիլոմետրի: Երեկ և նախօրեին Անգլիայում քամու արագությունը հասել է ժամում 113 կիլոմետրի:
Քամու արագությունը, սակայն, ավելի մեծ է եղել Շոտլանդիայում, ուր քշել-տարել է ժրվեժը: Բրիտանացի Քրիս Մարտինին հաջողվել է նկարահանել սյուրռեալիստական տեսանյութ, որում փոթորկի քամին հօդս է ցնդեցնում ջրվեժը: Այդ իրադարձությունը նկարահանվել է Շոտլանդիայի Սկայ կղզու Թալիսկեր լողափում: «Կալլում» փոթորկի հետևանքով միայն Իռլանդիայում հոսանքազրկվել է 60 000 տուն:
Փոթորիկը խաթարել է տրանսպորտի աշխատանքը, բազմաթիվ ավիաչվերթեր չեղյալ են համարվել, կանգնեցվել են լաստանավային փոխադրումները, երկաթուղիներից մեկում նույնիսկ գնացքների աշխատանքն է ընդհատվել:
Որոշ մասնագետներ այն կարծիքին են, որ այս բնույթի տարերային աղետների հաճախացումը և ուժգնության աճը մարդու անհեռատես, անհաշվենկատ, անհոգ, անպատասխանատու ու նույնիսկ հանցավոր գործունեության պատճառով կլիմայի գլոբալ փոփոխությունների հետևանք են: Հավանաբար այդպես է, բայց փաստ է, որ փոթորիկները, ջրհեղեղները և տարերային այլ աղետներ առավելապես վնասում են այն երկրներին, որոնք օվկիանոսների ափերին են կամ մոտ են օվկիանոսներին, և հակառակը՝ օվկիանոսներից հեռու ու, հատկապես, լեռներով շրջապատված, պատսպարված երկրները նմանաբնույթ աղետներից գրեթե չեն տուժում: Ենթադրվում է, որ նույնիսկ ոչ հեռավոր ապագայում գնալով ուժգնացող տարերային աղետների հետևանքով ԱՄՆ-ում և Եվրոպայում ապրելը դառնալու է բնակչության կյանքի համար խիստ ռիսկային: Ի վերջո, Հայաստանը, Հայկական լեռնաշխարհը դառնալու են յուրօրինակ Նոյյան տապան: Գուցե այստեղ էլ տարերային աղետներից տուժողներ կլինեն, բայց անհամեմատ քիչ, քան ԱՄՆ-ում, Եվրոպայում և աշխարհի այլ մասերում: Մեր հայրենակիցներից նրանք, ովքեր մշտական բնակության համար են մեկնում ԱՄՆ և Եվրոպա, գնալուց առաջ թող լավ մտածեն:
 
 
Տես նաև՝ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային